Միացյալ Նահանգները չի ձգտում Չինաստանի հետ «սառը պատերազմի». Էնթոնի Բլինքեն
Միացյալ Նահանգները չի ձգտում Չինաստանի հետ «սառը պատերազմի» և չի փորձում փոխել Չինաստանի քաղաքական համակարգը, ինչպես նաև՝ մարտահրավեր չի նետելու Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը և իր քաղաքական դերակատարմանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար Վան Իի հետ ինդոնեզական Բալի կղզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
«Ռոյթերս»-ը իր հերթին հաղորդում է, որ ավելի քան հինգ ժամ տևած բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Պեկինի ու Մոսկվայի հարաբերությունները:
Սա Էնթոնի Բլինքենի և Վան Իի առաջին հանդիպումն է 2021 թ. հոկտեմբերից ի վեր:
Նմանատիպ հոդվածներ
Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 103-ի. տուժել է 11 լրագրող
Շրի Լանկայում զանգվածային ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 103-ի։ Այս մասին կիրակի օրը հայտնել է News First լրատվակա...
Արցախին վերաբերող նավիգացիոն համակարգերի հրապարակումները մեծ մասամբ քարոզչական բնույթ են կրում. Նաիրի Հոխիկյան
Օրերս Արցախից անհանգիստ հարցադրումներ եմ ստանում, թե գեոլոկացիոն ծառայությունները, հատկապես Google maps-ը իր քարտեզներու...
Զելենսկին պաշտոնանկ է արել դեսպաններին
Վլադիմիր Զելենսկին դիվանագիտական պաշտոններից ազատել է Հունգարիայում, Նորվեգիայում, Չեխիայում և Հնդկաստանում Ուկրաինայի դ...
Հյուսիսային Կորեան մի շարք հրթիռներ է արձակել
Հարավային Կորեան հայտարարել է ԿԺԴՀ-ից հերթական հրթիռի արձակման մասին։ Ենթադրաբար, դրանք իրականացվել են բազմակի արձակման...