Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 103-ի. տուժել է 11 լրագրող
Շրի Լանկայում զանգվածային ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 103-ի։ Այս մասին կիրակի օրը հայտնել է News First լրատվական պորտալը՝ վկայակոչելով երկրի առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին, գրում է ՏԱՍՍ-ը:
Կոլոմբոյի ազգային հիվանդանոցից հայտնել են, որ բուժհաստատությունում ստացիոնար բուժում է ստանում 55 մարդ։ Բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մահացածների մասին տեղեկություններ չկան։
Բողոքի ցույցերը լուսաբանելու ընթացքում տուժել է 11 լրագրող։
Ավելի վաղ տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես են ցուցարարների կողմից նախագահական նստավայրը գրոհելու ժամանակ ոստիկանները շենքի պատերին կրակում։ Նստավայրը գրավելուց հետո ցուցարարները մտել էին վարչապետի նստավայրի և հրկիզել այն։ Անկարգությունների ֆոնին Շրի Լանկայի կառավարության ղեկավար Ռանիլ Վիկրամասինգեն հայտարարեց, որ կհեռանա իր պաշտոնից։ Իր հերթին երկրի նախագահ Ռաջապակսան մտադիր է հուլիսի 13-ին լքել իր պաշտոնը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախին վերաբերող նավիգացիոն համակարգերի հրապարակումները մեծ մասամբ քարոզչական բնույթ են կրում. Նաիրի Հոխիկյան
Օրերս Արցախից անհանգիստ հարցադրումներ եմ ստանում, թե գեոլոկացիոն ծառայությունները, հատկապես Google maps-ը իր քարտեզներու...
Զելենսկին պաշտոնանկ է արել դեսպաններին
Վլադիմիր Զելենսկին դիվանագիտական պաշտոններից ազատել է Հունգարիայում, Նորվեգիայում, Չեխիայում և Հնդկաստանում Ուկրաինայի դ...
Հյուսիսային Կորեան մի շարք հրթիռներ է արձակել
Հարավային Կորեան հայտարարել է ԿԺԴՀ-ից հերթական հրթիռի արձակման մասին։ Ենթադրաբար, դրանք իրականացվել են բազմակի արձակման...
Հերթական միլիարդներն Ուկրաինային. Դենիս Շմիգալ
«Ուկրաինան USAID-ի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Զարգացման միջազգային ասոցիացիայի կողմից ստեղծված հիմնադր...