Երևանում 49-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել հուլիսի 2-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Այդ օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 49-ամյա Հայկ Դ.-ն, իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով, Կոմիտասի պողոտա 54 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 33-ամյա Ռոմանոս Թ.-ին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառուայության Երևանի գնդի պարեկները:
Կայքի տեղեկություններով, վարորդ Հայկ Դ.-ն աշխատում է «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում՝ վարկավորման բաժնի պետ: