Երևանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության փնթի աշխատանքի արդյունքում վթար է տեղի ունեցել

Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևանի բնակիչ Գագիկ Պետրոսյանը իր վարած Audi  մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Չինաստանի դեսպանատան դիմաց, բախվել է մասամբ ճանապարհի երթևեկելի հատվածում լցված ավազին։  

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։  Վթարի հիմնական պատճառներից մեկը նշված հատվածում փորային աշխատանքներ կատարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, ովքեր մալուխ անցկացնելու համար փորել են, սակայն չեն պահպանել անվտանգության ոչ մի կանոն, մինչդեռ պետք է տեղադրեին ցուցանակներ, լուսային թարթիչներ, ինչը տեսանելի կլիներ վարորդների համար։  Դեպքի վայր են ժամանել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, ովքեր վարչարարություն են իրականացնելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նկատմամբ։ 

Քաղաքականություն