
Որ ֆիլմում առաջինը կնկարվի Ջոնի Դեփը՝ սկանդալային դատավարությունից հետո

Netflix հոսքային ծառայությունը գնել է Ջոնի Դեփի մասնակցությամբ նոր ֆիլմի ցուցադրման իրավունքները։ Սա դերասանի առաջին գլխավոր դերն է 2020 թվականից և նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի հետ դատավարությունից հետո, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ծառայությունը կֆինանսավորի նաև կինոնկարի ստեղծումը։
Դեփի հետ նոր ֆիլմը La Favorite պատմական դրաման է։ Դերասանը դրանում կմարմնավորի Լյուդովիկոս 15-րդ թագավորին, որը ղեկավարել է Ֆրանսիան 1715-1774 թվականներին։ Նկարահանումները տեղի կունենան Ֆրանսիայում։ Սպասվում է, որ նկարը Ֆրանսիայի կինոթատրոններում կհայտնվի 2023 թվականին, իսկ 15 ամսից այն կհայտնվի Netflix-ում։
Ֆիլմի ռեժիսորը կլինի դերասանուհի և ռեժիսոր Մայվեն Լե Բեսկոն (Poliss, My King, DNA), ով կմարմնավորի Ժաննա Դյուբարին՝ թագավորի սիրուհուն:
Սա Ջոնի Դեփի առաջին դերն է նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի հետ դատավարությունից հետո։ Դեփը վերջին անգամ գեղարվեստական ֆիլմում նկարահանվել է 2020 թվականին՝ Էնդրյու Լևիտասի «Մեծը» ֆիլմի գլխավոր դերում։