Ուկրաինայում բրազիլացի մոդել է սպանվել, որը մասնակցում էր ռազմական գործողություններին

Ուկրաինայում հրթիռային հարձակման հետևանքով մահացել է բրազիլացի նախկին մոդել Տալիտա դո Վալեն, ով ռազմական գործողություններին մասնակցել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
 

Ինչպես նշում է Daily Mail-ը, մոդելն ուկրաինական բանակին որպես կամավոր միացել է երեք շաբաթ առաջ, իսկ հուլիսի 2-ին նա մահացել է Խարկովում՝ բունկերում, որտեղ պատսպարվել էր բռնկված հրդեհի հետեւանքով։ Նրա եղբայր Թեո Ռոդրիգո Վիեյրան լրագրողներին ասել է, որ Վալեն առանձնացել է իր ստորաբաժանումից և մնացել բունկերում։ Հրդեհից հետո դիպուկահարին չի հաջողվել դուրս գալ։ Նշվում է, որ մահը վրա է հասել շնչահեղձությունից։
 

Հրատարակությունը հայտնում է, որ սա հատուկ ռազմական գործողություններին բրազիլացու մասնակցության առաջին փորձը չէ։ Նա արդեն կռվել է Իրաքի և Լևանտի իսլամական պետության դեմ։

Քաղաքականություն