ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Քաղաքականապես սնանկ հայտարարություն է». Կոնջորյանը մեկնաբանեց Սաղաթելյանի խոսքերը
Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը քաղաքականապես սնանկ հայտարարություն է: Այս մաասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ում խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին այն մասին, որ նախօրեին Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իրենց մանդատ չի տվել, հետևաբար չի կարող զրկել մանդատներից:
Կոնջորյանն ընդգծեց, որ օրենսդրությամբ սահմանված են կոնկրետ ընթացակարգեր, որով պատգամավորը կարող է զրկվել մանդատից:
«Պատգամավորները, այս դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագրի», ԱԺ խորհրդի ֆորմատով կայացնում է որոշում և դիմում է Սահմանադրական դատարան: Մանդատներից զրկում է ՍԴ-ն: Հետևաբար, Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը քաղաքականապես սնանկ հայտարարություն է»,- ասաց Կոնջորյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ` կաբինետից դուրս գալ ԱԺ մտնելն ադրբեջանցիները իմանում են. Հարությունյանը` դավաճանական ցանցի մասին
Այսօր ԱՀ ԱԺ-ում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խոսեց Աղավնոյի ու Բերձորի հետ կապված խնդիրների մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրկել է թագուհու իրանը․ Բայդենը խախտել է թագավորական արարողակարգը
ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթաժողովում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խախտել է թագավորական արարողակարգը։ Հակառակ կանոնների՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե մերկանային, զզվելի տեսարան կլիներ». Պուտինը` իր վերաբերյալ հումորի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է G7-ի առաջնորդների հայտարարությունները, ովքեր ցանկանում էին մերկանալ կամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Քոչարյանը սենց թե նենց հետ չի գալու». Սիմոնյանը` աղմկահարույց ձայնագրության մասին
Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսեց Ջհանգիրյանի և աղմկահարույց ձայնագրության մասին: Ես բարձրա...