Ֆինլանդիան, Շվեդիան և Թուրքիան համատեղ հուշագիր են ստորագրել
Ֆինլանդիան, Շվեդիան և Թուրքիան Մադրիդում կայացած բանակցությունների արդյունքներով ստորագրել են համատեղ հուշագիր: Այդ մասին գրել է ֆիննական Helsingin Sanomat թերթը:
Նշվում է, որ Թուրքիայի և Ֆինլանդիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սաուլի Նիինիստյոյի և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հանդիպումը տևել է ավելի երկար, քան պլանավորվում էր՝ երկու ժամ, և մեռյալ կետից տեղաշարժվելու հույս է տվել: Բացի դա, հաղորդվում է, որ կողմերը համատեղ փաստաթուղթ են մշակում, թեև պարզ չէ՝ խոսքը պարզ հայտարարությա՞ն, թե՞ հուշագրի մասին է։
Ֆիննական Iltalehti թերթի տվյալներով՝ այդ փաստաթղթում կարող են լինել դրույթներ ահաբեկչության դեմ պայքարին կողմերի նվիրվածության մասին, ինչպես նաև որոշ կետեր, որոնք կհեռացնեն Թուրքիայի անհանգստությունը:
Նմանատիպ հոդվածներ
Փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել. Նիկոլ Փաշինյան
Կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի: ԱՅս մասին այսօր օնլայն աս...
Ջհանգիրյանը գունեղ արտահայտություններ է օգտագործել Փաշինյանի հասցեին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Գագիկ Ջհանգիրյանը Հանրայինի եթերում օրեր առաջ մարտահրավեր հնչեցրեց` ուղղված Ռուբեն Վարդազարյանին՝...
Ինչու է իշխանությունը շտապում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանական կուլիսներում քննարկում են մինչեւ տարեվերջ Երեւանի արտահերթ ընտրություններ անցկացնել...
ՔՊ-ն կքննարկի նիստերից բացակայող ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցը․ Փաշինյան
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում առաջիկայում կքննարկվի՝ նիստերից բացակայող ընդդիմադիրներին մ...