Ջհանգիրյանը գունեղ արտահայտություններ է օգտագործել Փաշինյանի հասցեին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Գագիկ Ջհանգիրյանը Հանրայինի եթերում օրեր առաջ մարտահրավեր հնչեցրեց` ուղղված Ռուբեն Վարդազարյանին՝ թող հրապարակի ողջ ձայնագրությունը, որը մոտ երկուսուկես ժամ է։ Այնտեղ շատ բան իր շահերից չի բխում, եւ, մեր տեղեկություններով, ձայնագրության ամբողջական հրապարակումը կարող է հենց իր` Ջհանգիրյանի համար կործանարար լինել: Լավատեղյակ աղբյուրը պատմեց, որ զրույցի մյուս մասերում նա ոչ պակաս գունեղ արտահայտություններ է օգտագործել Նիկոլ Փաշինյանի հասցեին:
Վարդազարյանը, ըստ էության, խնայել է նրան՝ դա չհրապարակելով։ Բայց ամենաուշագրավը Հոկտեմբերի 27-ի մասն է: Մեր աղբյուրը չմանրամասնեց, թե ինչ է ասել, իսկ Վարդազարյանը չի պատասխանում զանգերին, որ ուղղեինք այդ հարցը: Ինչ վերաբերում է Ջհանգիրյանին, վերջինս վիրահատվել է, թեեւ եթե կարողանայինք մեկնաբանություն ստանալ, թերեւս կասեր, որ Վարդազարյանին «կտեր» է տվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել. Նիկոլ Փաշինյան
Կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի: ԱՅս մասին այսօր օնլայն աս...
Ըստ էության Լաչինում ընտանիքներ չեն բնակվում. Փաշինյան
Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում, անցնելու...
Փաշինյանի վրա ճնշում է եղել, թե Ստեփանակերտը կվերցնենք․ Արամ Սարգսյան․ Ա1+
«Ես գիտեմ, որ նոյեմբերի 6-ին պատրաստ էր փաստաթուղթ, որտեղ գրված է եղել «Մեղրիի միջանցք»։ Հայաստանի իշխանությունները չեն...
Երբ է իջեցվել Արցախի կարգավիճակը. Փաշինյանը մանրամասնել է
2016 թ. համանախագահների ներկայացրած առաջարկները ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին ոչ այլ ինչ են, քան նշաձող իջեցնելու կոչ,...