Ուկրաինական բանակին օգնում է լրտեսների և հատուկջոկատայինների գաղտնի ցանցը
Ուկրաինական բանակին օգնում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների լրտեսների և հատուկջոկատայինների գաղտնի ցանցը
Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք երկրների տասնյակ հատուկջոկատայիններ և լրտեսներ, ստեղծելով ցանց, օգնում են Ուկրաինայի զինված ուժերին՝ տրամադրելով հետախուզական տվյալներ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կանադայի և Լիտվայի կոմանդոսները (հատուկ ստորաբաժանումներ, որոնք նախատեսված են դիվերսիայի և հետախուզության համար) ուկրաինացի զինվորականներին զենք և հետախուզական տվյլներ են տրամադրում, ինչպես նաև մարզում են ուկրաինացի մարտիկներին: Պարբերականը գրում է, որ նրանք գործում են Ուկրաինայի տարածքում։ Նրանք ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո կա՛մ մնացել են Ուկրաինայում, կա՛մ գնացել, հետո վերադարձել են:
Այնուհանդերձ, նշվում է, որ նատօական երկրների գաղտնի աշխատանքների մեծ մասն իրականացվում է Ուկրաինայի սահմաններից դուրս, օրինակ՝ Գերմանիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայի բազաներում։
Պարբերականը հավելել է, որ Կիևը կախված է ԱՄՆ-ի և դաշնակիցների օգնությունից։ The New York Times-ը նաև գրել է, որ բացի սրանից, ԿՀՎ-ի մի քանի աշխատակիցներ աշխատում են ուկրաինական տարածքում՝ չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հավաստիացումներին, որ Ուկրաինայում ամերիկացի զինվորական չի լինի։
Նմանատիպ հոդվածներ
«Պատերազմից խուսափելու միայն մեկ եղանակ կա». իրանագետ Վարդան Ոսկանյան
Պատերազմից խուսափելու միայն մեկ եղանակ կա՝ ոչ թե դրանից վախենալը և հանձնվելը, այդպիսով միանշանակորեն կործանելով մեր նախն...
Բեռլինի քաղաքապետը 30 րոպե զրուցել է իրեն Կիեւի քաղաքապետ ներկայացնող ինքնակոչի հետ
Բեռլինի քաղաքապետ Ֆրանցիսկոս Գիֆայն ուրբաթ օրը, հունիսի 24-ին, Կիեւի հետ տեսակապի ժամանակ կասկածել է, որ ինքը խոսում է Ո...
2025-ին ընդառաջ պետք է հնարավորինս լավ պատրաստվել․ Նաիրի Հոխիկյան
Ռուս-ուկրաինական հակամարտության լարվածության ֆոնին Թուրքիան և Մեծ Բրիտանիան ձգտում են բացել երկրորդ ճակատ, որի լավագույն...
«Ալիեւը չի թաքցնում, որ ըստ կարիքի ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի դեմ կարող է նոր ագրեսիա սկսել». Արտակ Բեգլարյան
Փետրվար-ապրիլ ժամանակահատվածի համեմատ՝ իրավիճակը բավականին կայուն է Արցախում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում աս...