«ՆԱՏՕ-ի անդամներ, մի՛ ամաչեք Ռուսաստանի վերաբերյալ դրույթներ ձևակերպելիս». Զելենսկու գրասենյակ
Ուկրաինան քայլեր չի ձեռնարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, քանի որ դաշինքի անդամները մերժել են նրա նկրտումները, Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Պաշտոնյան խոստովանել է, որ Կիևի միանալը ռազմական դաշինքին հնարավոր չէ կարճաժամկետ հեռանկարում, սակայն հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ն կհաստատի գործընկերությունը։
Ժովկվան նաև կոչ է արել ՆԱՏՕ-ին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում ճանաչել Ուկրաինայի կենտրոնական դերը եվրոպական անվտանգության մեջ։ Դաշինքի անդամների հանդիպման ժամանակ նախատեսվում է որոշել կազմակերպության ռազմավարական զարգացման ուղղությունը, և Զելենսկու գրասենյակի ներկայացուցիչը դաշինքից պահանջել է հեռացնել Ռուսաստանի՝ որպես ռազմական դաշինքում գործընկերոջ ցանկացած հիշատակում և խիստ նախազգուշացում տալ։
«Մի՛ ամաչեք. սա իմ կոչն է ՆԱՏՕ-ի անդամներին Ռուսաստանի վերաբերյալ դրույթներ ձևակերպելիս»,- հավելել է պաշտոնյան։
Նմանատիպ հոդվածներ
2025-ին ընդառաջ պետք է հնարավորինս լավ պատրաստվել․ Նաիրի Հոխիկյան
Ռուս-ուկրաինական հակամարտության լարվածության ֆոնին Թուրքիան և Մեծ Բրիտանիան ձգտում են բացել երկրորդ ճակատ, որի լավագույն...
Բաքում եռակողմ հանդիպում է սպասվում
Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարները Բաքում եռակողմ հանդիպում կանցկացնեն, հայտնել...
«Անօդաչուների պատերազմ». Bayraktar-ն ու դրա կիրառումը տարբեր պատերազմներում
Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ հակամարտության ընթացքում անօդաչու թռչող սարքերի զարմանալի տեսականի է կիրառվում...
Պուտինը Բելառուսին կհանձնի «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգերը
Առաջիկա ամիսներին Ռուսաստանի Դաշնությունը Բելառուսին կփոխանցի «Իսկանդեր-Մ» համալիրները, որոնք կարող են կիրառել ինչպես բա...