«Անօդաչուների պատերազմ». Bayraktar-ն ու դրա կիրառումը տարբեր պատերազմներում
Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ հակամարտության ընթացքում անօդաչու թռչող սարքերի զարմանալի տեսականի է կիրառվում: Զինամթերք նետող կամիկաձեներից եւ ռումբեր նետող ութակոտպերներից մինչեւ ավիացիոն ինքնաթիռի չափի հասնող վերահսկող ինքնաթիռներ, բազմազան անօդաչու թռչող սարքեր, գրում է Popular Mechanics-ը:
«Ներկայումս մենք ականատես ենք անօդաչու թռչող սարքերի պատերազմի: Սա կարող է լինել առաջին լայնածավալ պատերազմը, որում այդքան լայնորեն օգտագործվում են ռազմական եւ առեւտրային անօդաչու թռչող սարքերը», - նշել է անօդաչու սարքերի համակարգերի փորձագետ, «Ծովային վերլուծության» եւ «Նոր ամերիկյան անվտանգության» կենտրոնների խորհրդական Սամուել Բենդետը:
Հոդվածի հեղինակը թվարկել է այնպիսի անօդաչու թռչող սարքեր, ինչպիսիք են օդային թիրախի սիմուլյատորը (KBLA ITC), Orion-ը, Forpost-ը, ZALA 421-ը, Granat-4-ը, Orlan-10-ը, Orlan-30-ը, E95-ը, Zastava-ն, Tachyon-ը եւ Eleron-3-ը:
Հոդվածում մասնավոր ուշադրություն է դարձվում թուրքական արտադրության Bayraktar TB2 ԱԹՍ-ներին, որոնք ուկրաինական դիմադրության խորհրդանիշ եւ երկրում հայտնի երգի թեմա են դարձել:
«Այս հաջողությունը զարմանալի չէ. Bayraktar-ը, նախորդ մի քանի հակամարտությունների ընթացքում, դրսեւորվել է որպես արդյունավետ մարտական անօդաչու թռչող սարք: Այն նկատելի հաջողությունների է հասել ռուսական սարքերի դեմ պայքարում՝ Լիբիայում եւ Սիրիայում։ 2020 թվականին Ադրբեջանը դրանք օգտագործել է Հայաստանի դեմ, որտեղ անօդաչու սարքերը որոշիչ դեր են խաղացել եւ ոչնչացրել են հարյուրավոր տանկեր։ Bayraktar TB2-ը սովորաբար զինված է լինում չորս լազերային կառավարվող MAM-L հակատանկային հրթիռներով: Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի խոչմանը եւ վառելիքի շարասյունների ոչնչացմանը զուգահեռ, անօդաչուները խորտակել են պարեկային նավակները եւ այրել նավթի պահեստը Բրյանսկում՝ Ռուսաստանի սահմանից այն կողմ», - գրված է հոդվածում:
Նմանատիպ հոդվածներ
«Պատերազմից խուսափելու միայն մեկ եղանակ կա». իրանագետ Վարդան Ոսկանյան
Պատերազմից խուսափելու միայն մեկ եղանակ կա՝ ոչ թե դրանից վախենալը և հանձնվելը, այդպիսով միանշանակորեն կործանելով մեր նախն...
Բեռլինի քաղաքապետը 30 րոպե զրուցել է իրեն Կիեւի քաղաքապետ ներկայացնող ինքնակոչի հետ
Բեռլինի քաղաքապետ Ֆրանցիսկոս Գիֆայն ուրբաթ օրը, հունիսի 24-ին, Կիեւի հետ տեսակապի ժամանակ կասկածել է, որ ինքը խոսում է Ո...
2025-ին ընդառաջ պետք է հնարավորինս լավ պատրաստվել․ Նաիրի Հոխիկյան
Ռուս-ուկրաինական հակամարտության լարվածության ֆոնին Թուրքիան և Մեծ Բրիտանիան ձգտում են բացել երկրորդ ճակատ, որի լավագույն...
«Ալիեւը չի թաքցնում, որ ըստ կարիքի ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի դեմ կարող է նոր ագրեսիա սկսել». Արտակ Բեգլարյան
Փետրվար-ապրիլ ժամանակահատվածի համեմատ՝ իրավիճակը բավականին կայուն է Արցախում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում աս...