«Չնեղանաք, եթե հանկարծ Աբգարս 2022-ի հուլիսի 24-ին տուն չգա». Գեղամ Նազարյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Ֆեսյբուքյան իր էջում գրառում է արել` մասնավորապես նշելով.
«Հունիս 24։ Շատերի համար սովորական մի օր։ Շատերի, բայց ոչ ինձ ու ընտանիքիս համար։
Ուղիղ մեկ ամսից Աբգարս ավարտելու է ծառայությունը զինված ուժերում, քանի որ զորակոչվել է 2020 ի հուլիսի 24 ին։
Ուղիղ մեկ ամսից Աբգարս դուրս է գալու Հադրութի զորամասից, հսկիչ անցագրային կետի մոտ գրկելու է ընկերներին, դանդաղ իջնելու է աստիճաններով ու անշտապ քայլերով հասնելու է Հադրութի կենտրոն, սպասելու է Սեռիի Հադրութ Երեւան միկրոավտոբուսին։ Մինչ ավտոբուսի շարժվելը կհասցնի քայլել դեպի եկեղեցի, նստել ծառերի տակ ու հետ գալ կենտրոն, ճանապարհին մտածելով, որ Հադրութին ճոպանուղի է պետք։ Իսկ երբ միկրոավտոբուսը շարժվի, անհամբեր սպասելու է, թե երբ է տուն հասնելու։
Մենք էլ կամաց պատրաստվում ենք, որ գա ու տեսնի, թե ինչ ասել էր` արել ենք կամ անում ենք։
Մնաց մի ամիս Աբգար ջան։
Ու տեսեք ու չնեղանաք, եթե հանկարծ Աբգարս 2022 ի հուլիսի 24 ին տուն չգա... Լավ լսեցիք չէ՞։ Ձեզ անջատած ու ախմախ մախմախ դուրս տվող պաշտոնյաներ ու ոչ միայն։ Մնաց մեկ ամիս։ Մենք սպասում ենք Աբգարին ու եթե հանկարծ Աբգարս չգա...»,-գրել է Նազարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ժամը 17։00-19։00-ը «Յանդեքս»-ի ոչ մի տաքսի չի՞ աշխատի․ վարորդները բոյկոտում են
«Յանդեքս» տաքսի ծառայության վարորդների բողոքի ակցիան շարունակվում է։ Auroranews-ի հետ զրույցում վարորդներից մ...
Վիճաբանություն` Նոր Խարբերդում. հայրն ու որդիները դանակահարել են իրար. մայրը մահացել է
Հունիսի 22-ին, ժամը 00.27-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդում հայրը դանակով խփել է իրեն, ի...
Մահացել է Յուրի Շատունովը. հայտնի է պատճառը
Յուրի Շատունովը, ով ռուս երգիչ, «Ласковый май» խմբի նախկին մենակատարն է, մահացել է 48 տարեկան հասակում։ Այս մ...
Անձրև և ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Հայաստանի առանձին վայրերում հունիսի 24-ին գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ...