Երևանում փակ կլինեն նշված փողոցները
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է.
«Ազատության պողոտա - Դավիթ Անհաղթի փող. («Լամբադա») տրանսպորտային հանգույցի նորոգմամբ պայմանավորված՝ հունիսի 27-ից ժամանակավորապես կփակվի հանգույցի՝ Կոմիտասի պողոտա (շուկայի կողմից) - Ազատության պողոտա (դեպի «Հաղթանակ» զբոսայգի) ուղղությունը:
Հիշեցնենք, որ գործընթացի 1-ին փուլը մեկնարկել էր Ազատության պողոտայից Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն), իսկ 2-րդ փուլը՝ Դ. Անհաղթ փողոցից- Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմ) ուղղությունների նորոգմամբ:
Այդ հատվածներում աշխատանքներն արդեն ավարտվել են, ճանապարհները վերաբացվել են: Տրանսպորտային հանգույցի 3-րդ ուղղությունը վերաբացելու և 4-րդ ուղղությունը ժամանակավորապես փակելու վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ»:
Նմանատիպ հոդվածներ
Վիճաբանություն` Նոր Խարբերդում. հայրն ու որդիները դանակահարել են իրար. մայրը մահացել է
Հունիսի 22-ին, ժամը 00.27-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդում հայրը դանակով խփել է իրեն, ի...
Ժամը 17։00-19։00-ը «Յանդեքս»-ի ոչ մի տաքսի չի՞ աշխատի․ վարորդները բոյկոտում են
«Յանդեքս» տաքսի ծառայության վարորդների բողոքի ակցիան շարունակվում է։ Auroranews-ի հետ զրույցում վարորդներից մ...
Մահացել է Յուրի Շատունովը. հայտնի է պատճառը
Յուրի Շատունովը, ով ռուս երգիչ, «Ласковый май» խմբի նախկին մենակատարն է, մահացել է 48 տարեկան հասակում։ Այս մ...
Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր կլինի ID քարտ ունենալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀ–ում իրականացվող թվայնացման բարեփոխումներին, նշեց, որ Հայաստանում ընտրությո...