Լավրովը գնում է Ադրբեջան` պատերազմից հետո ստորագրված փաստաթղթերի հետ կապված հարցեր քննարկելու
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հունիսի 23-ից 24-ը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։
«Սպասվում է հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ։ Դիտարկվելու է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ամբողջ շրջանակը»,- հայտարարել է Զախարովան։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի իրականացման գործընթացը։ Հիշեցնեմ, որ դրանք կոչված են ապահովելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և Հարավային Կովկասը վերածելու խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան:
Նմանատիպ հոդվածներ
Ընդդիմությունը շտապ հավաք է հրավիրում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ...
«Քոչարյան-Սարգսյան-Դաշնակցություն» եռյակը ընդունել է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում. Փաշինյանի հայտարարությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում 2021թ–ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթի մի հատվածը նվիրեց Արցախի հա...
«Հայաստանը ստորագրել է». Ալիևի մանիպուլատիվ հայտարարությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացումը տարածաշրջանում «խա...
Ադրբեջանից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ անդրադառնալով բանակցային...