Երբ կկարգավորվեն տրանսպորտային համակարգում առկա խնդիրները. քաղաքապետը ժամկետ նշեց

 Երևան համայնքի 2022 թվականի բյուջեով  6 միլիարդ 342 միլիոն 503  հազար դրամ կուղղվի թվով 15 միավոր տրոլեյբուսների և թվով 150 միավոր ավտոբուսների ձեռք բերման համար: 

Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ  249  «Հայգեր» մակնիշի ավտոբուսների շահագործման տասը տարին լրանում է այս տարի, և տեխնիկական խնդիրները լուծելու համար  Չինաստանից պահեստամասեր կբերվեն Հայաստան: 

«Մինչև 2023 թվականի ավարտը տրանսպորտային համակարգում խնդիրները 70-80 տոկոսով լուծված կլինեն: Հիմա օրենսդրական փոփոխություններ ենք իրականացնում, որպեսզի մասնավոր կազմակերպություններին տրանսպորտի շահագործման գործընթացին ներգրավենք: Նախագիծը պատրաստ է, և  մինչ տարվա մեջ այդ փոփոխությունը կլինի: Այն մեզ հնարավորություն կտա հայտարարել մրցույթ՝ նոր, հավելյալ շարժակազմ ձեռք բերելու համար»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին  87 միավոր 12 մետրանոց ավտոբուս է լինելու Երևանում:

Քաղաքականություն