ՊՆ-ն 5–րդ օրն է՝ լռում է զինծառայողի մահվան մասին. ինչ է ասում ՔԿ-ն. News.am
Պաշտպանության նախարարությունն արդեն հինգերրորդ օրն է՝ հաղորդագրություն չի տարածել հունիսի 18–ին հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած Հրաչ Փիլիպոսյանի զոհվելու մասին։
NEWS.am-ի՝ ՊՆ–ին ուղղված զանգերը օրեր շարունակ անպատասխան են մնում։ ՊՆ–ն շարունակում է լռել, թե ինչ հանգամանքներում է զոհվել 19–ամյա զինծառայողը։
Հունիսի 18–ին Վարդենիսի ուղղությամբ հակառակորդի կրակոցների հետեւանքով զոհ ունենալու մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել էր Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայողը 19-ամյա Հրաչ Փիլիպոսյանն է։ Նա Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից էր, մեկ տարվա զինծառայող: Հրաչ Փիլիպոսյանը տան ավագ զավակն էր, ունի իրենից փոքր երկու եղբայր:
19-ամյա Հրաչ Փիլիպոսյանին զինվորական կարգով հողին են հանձնել երեկ՝ հունիսի 21–ին, հայրենի Բյուրական գյուղում։
Քննչական կոմիտեից լրատվականին փոխանցեցին, որ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է գնում, երբ կպարզվի, հաղորդագրություն կտարածվի։
Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակված կրակոցից զինծառայողների սպանության դեպքերի առթիվ Քննչական կոմիտեում սովորաբար քրեական գործ է հարուցվում։ Սակայն, հունիսի 18–ին տեղի ունեցած դեպքի մասին ՔԿ–ն առայժմ հաղորդագրություն չի տարածել։
Հիշեցնենք, որ Аuroranews.am-ին հաջողվել էր կապ հաստատել ՊՆ-ի հետ, որտեղից հաստատել էին զինծառայողի զոհվելու մասին լուրը: Սակայն այլ մանրամասները, ոչ այդ ընթացքում, ոչ էլ այս օրերի ընթացքում այդպես էլ չտարածվեց:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԱԶԱՆԳ. Շաքարային դիաբետով հիվանդներին հատկացվող անվճար դեղը չկա՞. ինչ են ասում պատասխանատուները
Երևանի 17-րդ պոլիկլինիկայում շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված Մետֆորմին դեղորայքը մի քան...
Ինչպես է ստացվում, որ դոլարն էժանանում է, իսկ դիզվառելիքը` թանկանում. ՄՊՀ–ն թվերով ներկայացնում է
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անդրադարձել է տարբեր հարթակներում վերջերս քննարկվող այն հարցին, թե ինչու դ...
Վերին Լարսում մեքենաների կուտակումների հարցը կկարգավորվի՞. ՊԵԿ-ը ՌԴ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել
Պետական եկամուտների կոմիտեն և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համատեղ տեղեկացնում են, ո...
ԱԱԾ-ն ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի է ձերբակալել. բացահայտում
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քն...