ԱՀԱԶԱՆԳ. Շաքարային դիաբետով հիվանդներին հատկացվող անվճար դեղը չկա՞. ինչ են ասում պատասխանատուները
Երևանի 17-րդ պոլիկլինիկայում շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված Մետֆորմին դեղորայքը մի քանի շաբաթ է չկա: Այս մասին Аuroranews.am-ը ահազանգ էր ստացել դեռ 3 օր առաջ: Ահազանգած քաղաքացին մեզ հետ զրույցում ասաց.
«Դեղորայքը հատկացվում է 2 ամսվա համար, օրը 2 հատ, ոնց սահմանված է, խմել եմ, ավարտվեց, գնացի ստանալու: Պոլիկլինիկայում ասացին` դեղ չկա: Հերթում 10-ից ավելի մարդ կար: Բոլորը նույն դեղի համար էին եկել: Մեզնից հեռախոսահամար վերցրին և ասացին` հենց լինի` կզանգեն: Ախր մենք ջահել չենք, վատառողջ մարդ ենք, էսքան տանել-բերել չի կարելի, չէ»,- ասաց ահազանգած քաղաքացին:
Քանի որ Երեւանի պոլիկլինիկանեը գտնվում են Քաղաքապետարանի վերահսկողության տակ է, Аuroranews.am-ը անմիջապես կապ հաստատեց գերատեսչության մամուլի ծառայության հետ:
Մեզ ասացին, որ Առողջապահության նախարարության կողմից տրամադրվող դեղորայքը հանրապետությունում մոտ մեկ ամիս չի եղել: Ներկա պահին պոլիկլինիկան սպասում է հաշիվ ապրանքագրին, որից հետո մինչև շաբաթվա վերջ դեղորայքը՝ կոնկերտ Մետֆորմինը կլինի պոլիկլինիկաներում:
Ահազանգած քաղաքացին այսօր ևս կապվեց մեզ հետ: Պարզվում է, որ այսօր` շաբաթվա վերջին աշխատանքային օրը, նա կրկին մոտեցել է պոլիկլինիկա, բայց իրեն նույն պատասխանն են տվել` դեղ չկա:
Կապ հաստատեցինք Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում շեշտեց` մատակարարումների, բաշխումների մասով նախարարությունը բացարձակ որևէ խնդիր չունի: Այն պահանջարկը, որ ստանում է նախարարությունը ամբուլատորիաներից և պոլիկլինիկաներից, ԱՆ-ն ապահովում է:
Խոսնակը նաև ասաց, որ երկուշաբթի օրը քաղաքացիները կարող են մոտենալ և ստանալ Մետֆորմին դեղորայքը:
Аuroranews.am-ը կապ հաստատեց նաև 17-րդ պոլիկլինիկայի հետ` հասկանալու, թե ի վերջո ինչի հետևանքով է խնդիրն առաջացել: Ասցին, որ նման խնդիր հազվադեպ է պատահում, սակայն իրենք պացիենտներին առանց դեղորայքի չեն թողնում: Նման դեպքերում ուղղորդում են «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր»` իրենց հասանելիք դեղաչափը ստանալու համար:
Մենք հարկ ենք համարում նշել, սակայն, որ մեզ ահազանգած քաղաքացուն որևէ տեղ չէին ուղղորդել:
Ամփոփելու համար նշեք, որ ԱՆ-ից հայտնեցին` երկուշաբթի օրը Մետֆորմին դեղորայքը հասանելի կլինի պոլիկլինիկաներում, քաղաքացիները կարող են մոտենալ և ստանալ:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն 5–րդ օրն է՝ լռում է զինծառայողի մահվան մասին. ինչ է ասում ՔԿ-ն. News.am
Պաշտպանության նախարարությունն արդեն հինգերրորդ օրն է՝ հաղորդագրություն չի տարածել հունիսի 18–ին հակառակորդի կողմից...
Ինչպես է ստացվում, որ դոլարն էժանանում է, իսկ դիզվառելիքը` թանկանում. ՄՊՀ–ն թվերով ներկայացնում է
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անդրադարձել է տարբեր հարթակներում վերջերս քննարկվող այն հարցին, թե ինչու դ...
Վերին Լարսում մեքենաների կուտակումների հարցը կկարգավորվի՞. ՊԵԿ-ը ՌԴ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել
Պետական եկամուտների կոմիտեն և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համատեղ տեղեկացնում են, ո...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության...