Արցախի կարգավիճակը պետք է որոշի բնիկ ժողովուրդը՝ հայերը․ Արտակ Բեգլարյան. Armenia Today
Պաշտոնական Ստեփանակերտն Արցախյան 44-օրյա պատերազմից անմիջապես հետո բացմիցս նշել է, որ Արցախի կարգավիճակի հարցը մեզ համար շատ սկզբունքային և կենսական հարց է։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Արցախցի պաշտոնյայի համոզմամբ՝ ԼՂՀ հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անսակարկելի, անվերապահ իրացման և ճանաչման միջոցով, որը նշանակում է՝ Արցախի կարգավիճակը պետք է որոշի բնիկ ժողովուրդը՝ հայերը։
«Մենք, իհարկե, որոշել ենք, բայց պատրաստ ենք հակամարտության կարգավորման նպատակով միջազգային գործընկերների հետ, նրանց միջնորդությամբ մինչև վերջ գնալ և հիմնախնդիրը խաղաղ միջոցներով կարգավորել։ Արցախի կարգավիճակը մեզ համար գերնպատակ է, որովհետև դա մեր մշտական երկարատև անվտանգության, մեր իրավունքների ապահովման գլխավոր երաշխիքն է։ Դա մեր ընտրած ճանապարհն է, մենք ենք ընտրում մեր ճանապարհը»,- ասաց պետական նախարարը՝ նշելով, որ արցախցիները երբեք չեն հրաժարվելու կարգավիճակի հարցից։
Արտակ Բեգլարյանը համոզված է՝ հայությունը ևս չի հրաժարվի Արցախի կարգավիճակի հարցից։ Նա նշեց Արցախի «կարմիր գծերը»՝ հայտարարելով, որ Արցախն Ադրբեջանի կազմում պարզապես չի կարող լինել։ Արցախի պետական նախարարը որոշակի մտահոգություններ ունի հայաստանյան պաշտոնյաների՝ Արցախի վերաբերյալ տարբեր հայտարարությունների մասով, բայց նշեց, որ միջազգային իրավունքում ժողովուրդների ինքնորոշման և երկրների տարածքային ամբողջականության սկզբունքն իրար չեն հակասում։
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել. Նիկոլ Փաշինյան
Կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի: ԱՅս մասին այսօր օնլայն աս...
Թող իրեն տղամարդու տեղ չդնի. Հովիկ Աղազարյանը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության մասին. 24News
Որևէ մեկը չպետք է իրեն իրավունք վերապահի և Փաշինյանի իրավունքները պաշտպանի: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաք...
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է լիազորությունները
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը վաղվանից դադարեցնում է իր լիազորությունները։ Այդ մասին նա հայտնել է ֆ...
Բորիս Ջոնսոնն այսօր վիրահատվել է
Բրիտանական BBC-ն հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը «փոքր սովորական վիրահատության է ենթարկվել՝ կապված...