Մակրոնը, Շոլցն ու Դրագին Զելենսկուն հորդորել են բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ
Ուկրաինա կատարած այցի ժամանակ Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդները հանդես են եկել Ուկրաինային Եվրոմիության անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու օգտին։ «Դրա դիմաց, ԵՄ առաջնորդները փակ դռների հետևում, ամենայն հավանականությամբ, Զելենսկուն համոզել են նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- գրում է գերմանական Die Welt թերթը, փոխանցում է։ Մակրոնը, ով, ըստ հրապարակման, ավելի շատ անհանգստանում է ռազմական գործողությունների շուտափույթ ավարտի, քան Ուկրաինայի տարածքային ամբողջականության համար, Կիև կատարած այցի ժամանակ ցանկացել է «հստակեցնել իր դիրքորոշումը»։
Դրագին, հանդիպմանն իր մասնակցությամբ, ձգտել է ցույց տալ Հռոմի կարգավիճակը՝ որպես Եվրոմիության գլխավոր դերակատարներից մեկը: «Բայց, ինչպես Մակրոնը, Դրագիի համար նույնպես կարևոր է, որ ճգնաժամը հնարավորինս շուտ ավարտվի. եթե հակամարտության պատճառով տնտեսության արտադրողականությունը չվերականգնվի, ապա կվտանգվի երկրի կայունությունը»,- նշվում է հրապարակման մեջ։ |
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը Կատարում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Կատարի Պետություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմե...
Ինչի՞ վրա են ծախսում պատգամավորներն իրենց փողերը․ FIP
Ազգային ժողովի պատգամավորները յուրաքանչյուր ամիս, աշխատավարձին զուգահեռ, 250 հազար դրամ հավելյալ գումար են ստանում, որը...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստոր...
1 ամսում Արսեն Թորոսյանը հաջողացրել է 4 հողատարածք գնել․ պաշտոնյայի և նրա կնոջ ունեցվածքը
ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի գլխավորած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչ...