«Այդ ընկերության սեփականատերը Ալեն Սիմոնյանի եղբայրը չէ, նա ընդամենը տնօրենն է». Սանոսյան
Հայտարարվել է մրցույթ, որին մասնակցել են մոտ 8 ընկերություններ, դրանցից որը ամենաշատ գնիջեցումն է արել, նա էլ շահել է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով 1․5 մլրդ դրամանոց ասֆալտապատման մրցույթում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր տնօրինած ընկերության հաղթելուն։
«Մեր երկրի օրենսդրությամբ ով ամենացածր գինն է տալիս, շահում է, խնդիր կա՞ այստեղ, կարծում եմ՝ չկա։ 1․5 մլրդ դրամանոց մրցույթը շահել են 1 մլրդ դրամով, ստացվում է Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը 493 մլն դրամ գումար է իջեցրել։ Կարող եք գնալ նայել մրցույթը քանիսով էր հայտարարված և քանիսով է շահել ու գնացեք շնորհակալություն հայտնեք այդ ընկերությանը։
Ընդ որում, այդ ընկերության սեփականատերը Ալեն Սիմոնյանի եղբայրը չէ, նա ընդամենը տնօրենն է, ընկերության սեփականետրը մի քանի օր առաջ Արարատի մարզում վաչապետի հետ հանդիպմանն էր ու, առիթից օգտվելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան։ Ունենալով դրսում բիզնեսներ՝ հեղափոխությունից հետո այդ մարդը եկել է Հայաստան և մեծ ներդրումներ է արել այստեղ»,- ասաց Գնել Սանոսյանը։
Հիշեցնենք` ավելի վաղը civilnet.am-ը գրել էր, որ «Եվրոասֆալտը» հաղթել է ընդամենը 500 000 դրամ պակաս առաջարկ ներկայացնելով։ Այսինքն՝ վեց մասնակիցների շարքում «Եվրոասֆալտը» ընդամենը 0.05 տոկոսի գնիջեցմամբ է հաղթել։
Նմանատիպ հոդվածներ
«Առաջարկում եմ 2-րդ տարբերակը դնել մի կողմ ու կպնել 1-ին տարբերակին». Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանն իր տելեգրամի ալիքում գրառում է արել: «Տարբերակ 1. Անել հետևություններ, սթ...
ՀՀ-ն ԱՊՀ համաձայնագրի է միանում. Հայաստանը համաձայնագիրը վավերացնում է մեկ վերապահումով
Հայաստանի Հանրապետությունը որոշել է միանալ ԱՊՀ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց...
Վրաստանը չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումներն օտարեկրացիների համար
Վրաստանի կառավարությունը չեղարկել է երկիր մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված կորոնավիրուսային սահմանա...
«Գոյություն ունի առկա ճգնաժամի հաղթահարման երեք սցենար»․ Վարդանյան
Գործարար Ռուբեն Վարդանյանը РБК-ի սյունակում գրել է, որ Գլոբալացումը ներդաշնակեցման չի հանգեցրել, հակառակը, շատ առումներո...