ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ տաքսու վարորդի վրա Օսմանովի հարձակման կադրերը
Հրապարակվել են Վլադիկավկազում տաքսու վարորդի վրա հարձակման կադրերը: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է ծեծկռտուք սկսվում ուղեւոր Մուրադ Օսմանովի եւ տաքսու վարորդ Սերգեյ Գրիգորյանի միջեւ հենց ճանապարհին։ Հենց այդ ժամանակ էլ մահակով և դանակով զինված Օսմանովը դանակահարում է 79-ամյա տղամարդուն:
Հիշեցնենք, որ հարձակումից հետո Օսմանովին բերման էին ենթարկել ու տեղափոխել հիվանդանոց, իսկ հետո այնտեղ էին գնացել վիրավոր Գրիգորյանի հարազատները։ Նրանք դանակով մի քանի անգամ վիրավորել էին Օսմանովին, ապա ատրճանակով կրակել նրա վրա։ Ավելի ուշ տղամարդը մահացել էր վերակենդանացման բաժանմունքում։
Այժմ Հյուսիսային Օսիայի ՆԳՆ-ն ստուգում է նշանակել՝ հասկանալու , թե ինչու Օսմանովին հիվանդանոց ուղեկցած ոստիկանները չեն կարողացել նրան փրկել տաքսու վարորդի հարազատների հաշվեհարդարից, գրում է Baza-ն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ուղևորը դանակահարել վարորդին. ՔԿ-ն հրապարակել է տեսակադրերը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 3 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարից տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է
Մահացել է մայիսի 12-ին տեղի ունեցած եւ արդեն 3 մարդու կյանք խլած ավտովթարի ևս մեկ մասնակից: Հիշեցնենք, որ մայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրթիռային հարձակում` առևտրի կենտրոնի վրա. Զելենսկին պնդում է` ներսում կարող է ավելի քան 1000 մարդ լինել
Ուկրաինայի կենտրոնական մասում` Կրեմենչուգ քաղաքում առևտրի կենտրոնի վրա հրթիռային հարձակում է եղել։ Այս մասին հայտնում են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշել է նռնակի օղակն ու սպառնալիքով հափշտակել է փոխանակման կետի կանխիկ գումարը. ՔԿ-ն` դեպքի մասին
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվո...