ՏԵՍԱՆՅՈՒԹ. 3 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարից տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է
Մահացել է մայիսի 12-ին տեղի ունեցած եւ արդեն 3 մարդու կյանք խլած ավտովթարի ևս մեկ մասնակից:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Աբովյան-Նոր Գեղի ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ: «ԲՄՎ»-ի 31-ամյա վարորդ Վաղարշակ Ադիլխանյանը և ուղևորները՝ 54-ամյա Սամվել Ադիլխանյանը և 30-ամյա Անդրանիկ Ադիլխանյանը, մահացել են, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Աբովյանի քննչական բաժնում բուժօգնություն է ցուցաբերվել նաև «Միցուբիշիի» 58-ամյա վարորդին:
Մայիսի 13-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Միցուբիշիի» 34-ամյա ուղևորը:
Կատարվում է նախաքննություն: Եվ ահա, հունիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ 1961 թ. ծնված Մամիկոն Պետրոսյանը, հիվանդանոցում մահացել է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ուղևորը դանակահարել վարորդին. ՔԿ-ն հրապարակել է տեսակադրերը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչ...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ տաքսու վարորդի վրա Օսմանովի հարձակման կադրերը
Հրապարակվել են Վլադիկավկազում տաքսու վարորդի վրա հարձակման կադրերը: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է ծեծկռտուք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշել է նռնակի օղակն ու սպառնալիքով հափշտակել է փոխանակման կետի կանխիկ գումարը. ՔԿ-ն` դեպքի մասին
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարորդները ազատում են վառելիքի տարրայում արգելափակված արջին, իսկ հետո` փախչում
Յակուտիայում վարորդները փրկել են վառելիքի տարրայում արգելափակված արջին: Այս մասին գրում է Baza-ն:.Ներյունգրի թաղամասում...