Գաղտնալսված հեռախոսազանգի հետքերով․ Վանեցյանը կարևոր հայտարարություն է արել, հետո հրաժարվել բացատրություն տալ․ Իոաննիսյան
ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Շաբաթներ առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հարցազրույց էր տվել այն մասին, թե իբր իր օրոք հայտնաբերվել ու արտերկրից Հայաստան էր բերվել հայտնի (Վանեցյան-Խաչատրյան հեռախոսազանգերի) գաղտնալսման կազմակերպիչը, բայց հետո ազատ էր արձակվել՝ ապօրինի միջամտությամբ:
Բնականաբար, իրավապահներին խնդրել էինք քննել այդ դեպքը և պարզել քրեական գործին՝ Վանեցյանի ասած ապօրինի միջամտության հանգամանքները: Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեից ստացա գրություն, որից իմանում ենք, որ Վանեցյանը հրաժարվել է իրավապահներին բացատրություն տալ իր ասածի մասին:
Եզրահանգումները թողնում եմ ընթերցողին»: |
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը Կատարում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Կատարի Պետություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմե...
Ինչի՞ վրա են ծախսում պատգամավորներն իրենց փողերը․ FIP
Ազգային ժողովի պատգամավորները յուրաքանչյուր ամիս, աշխատավարձին զուգահեռ, 250 հազար դրամ հավելյալ գումար են ստանում, որը...
Ընդդիմադիրները կազատեն Ֆրանսիայի հրապարակը․ Bagramyan26
Ընդդիմությունը որոշել է ազատել Ֆրանսիայի հրապարակը վրաններից, այս մասին փոխանցում է Bagramyan26 տելեգրամ ալիքը՝ հղում ան...
Մանե Թանդիլյանի նախազորակոչային տարիքում գտնվող որդիները Հայաստանում չեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թ...