Ընդդիմադիրները կազատեն Ֆրանսիայի հրապարակը․ Bagramyan26
Ընդդիմությունը որոշել է ազատել Ֆրանսիայի հրապարակը վրաններից, այս մասին փոխանցում է Bagramyan26 տելեգրամ ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ այս մասին այսօր կհայտարարի Իշխան Սաղաթելյանը և կներկայացնի որպես անցում լոկալ պայքարից դեպի ավելի ծավալուն։ Ալիքը նշում է, որ հավելյալ մանրամասներ կան, որոնք կներկայացնի շուտով։
Auroranews-ը փորձեց ընդդիմադիրներից ճշտել՝ արդյո՞ք ազատելու են Ֆրանսիայի հրապարակը և ե՞րբ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։
Հիշեցնենք՝ ապրիլի 17-ին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ իրենց պայքարին, իսկ ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը Կատարում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Կատարի Պետություն։ Ինչպես տեղեկացն...
Ինչի՞ վրա են ծախսում պատգամավորներն իրենց փողերը․ FIP
Ազգային ժողովի պատգամավորները յուրաքանչյուր ամիս, աշխատավարձին զուգահեռ, 250 հազար դրամ հավելյալ գումար են ստանում, որը...
Ուկրաինան ստիպված կլինի գնալ տարածքային զիջումների․ Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ֆինլանդիայի նախագահի հետ ճեպազրույցում ասել է, որ Կիևը ստիպված կլինի զի...
Մանե Թանդիլյանի նախազորակոչային տարիքում գտնվող որդիները Հայաստանում չեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թ...