Այսօր երրորդ համաշխարհային պատերազմը հայտարարված է. Հռոմի պապ

 Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծիք է հայտնել, որ աշխարհում երրորդ համաշխարհային պատերազմ է հայտարարվել։
 

«Մի քանի տարի առաջ մտքովս անցավ ասել, որ մենք ապրում ենք երրորդ համաշխարհային պատերազմը՝ մաս-մաս: Այսօր, կարծում եմ, հայտարարված է երրորդ համաշխարհային պատերազմ»,- ասել է պոնտիֆիկոսը, որի խոսքը մեջբերում է La Stampa թերթը:
 

«Եվ սա մի բան է, որը մեզ պետք է ստիպի մտածել։ Ի՞նչ է պատահում մարդկությանը, որը մեկ դարում վերապրել է երեք համաշխարհային պատերազմ... Դա վատ է մարդկության համար, դա աղետ է»,- ասել է Հռոմի պապը:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հիշեցրել է, որ Ուկրաինայից բացի, հակամարտությունները շարունակվում են նաև այլ երկրներում։

«Մտածե՛ք Աֆրիկայի, հյուսիսային Նիգերիայի, հյուսիսային Կոնգոյի մասերի մասին, որտեղ պատերազմը դեռ շարունակվում է, և ոչ ոքի չի հետաքրքրում: Մտածե՛ք Ռուանդայի մասին 25 տարի առաջ: Մտածե՛ք Մյանմարի և Ռոհինջայի մասին: Աշխարհը պատերազմի մեջ է», - ասել է Ֆրանցիսկոս պապը:

Քաղաքականություն