Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը շատ տխուր վերջաբանի են հանգել. Գևորգ Պապոյան
Այսօր փողոցում գտնվող առաջնորդները Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են, սակայն պարզ է, որ շատ տխուր վերջաբանի են հանգել, քանի որ չկարողացան որևէ կերպ հանրային մեծ ընդվզում ապահովել։ Հանրայինի եթերում այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Այսպիսով, նա անդրադարձել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որտեղ նա Իշխան Սաղաթելյանին ընդդիմության առաջնորդ էր անվանել:
«Իշխան Սաղաթելյանը, ցանկացած պարագայում, երբ որ լիներ հաջողություն, չէր կարող հավակնել ընդդիմության առաջնորդ կամ հետագայում իրենց պատկերացրած իշխանության առաջնորդ կերպարին։ Ենթադրում եմ, թե ինչ հայտարարություն է լինելու, քանի շոգերն ընկել են, իսկ շոգը հայրենիքի փրկիչների առողջության համար վտանգավոր է... նրանք ամռան շոգերին հանգիստ կվերցնեն, հետագայում, հովերն ընկնելու հետ մեկտեղ միգուցե այլ բան պլանավորեն։ Ակնհայտ է, որ սա Իշխան Սաղաթելյանի պարտությունը չէ, սա Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի պարտությունն է»,- նշել է Պապոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մոլդովայի նախկին նախագահ Դոդոնի կնոջը մեղադրանք կառաջադրվի կոռուպցիայի գործով
Մոլդովայի նախկին նախագահի կնոջը՝ Գալինա Դոդոնի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի ամուսնու՝ Իգոր Դոդոնի դեմ կոռուպցիոն գործով...
Ռուսաստանը անհրաժեշտության դեպքում Աֆղանստանին հացահատիկ կհատկացնի
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել անհրաժեշտության դեպքում հացահատիկի հրատապ խմբաքանակ ո...
Վահագն Խաչատուրյանը կմեկնի Մոսկվա
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 15-17 աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նա...
Փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել. Նիկոլ Փաշինյան
Կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի: ԱՅս մասին այսօր օնլայն աս...