Հայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը
Հունիսի 13-ին մեկնարկել է 2022 թվականի ամառային զորակոչը: Պարտադիր զինվորական ծառայության մեկնող երիտասարդների հետ տարվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ:
Զորակոչի գործընթացի պատասխանատուները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են զորակոչիկների դիմավորման, ընդունման և բուժզննման կազմակերպման կարգը:
Սուրեն Պապիկյանը դիտարկել է հավաքակայանում զորակոչի անցկացման համար առկա պայմանները, շրջել զորակոչային բոլոր սրահներում, հանձնարարել առանձնակի ուշադրություն դարձնել զորակոչիկների առողջական խնդիրներին և ընդունել անհրաժեշտ որոշումներ` զորակոչի գործընթացի արդյունավետության բարձրացման, արդարության ու թափանցիկության ապահովման համար։
Պաշտպանության նախարարը հետևել է նաև ծառայության վայրի վիճակահանության ընթացքին, զրուցել զինակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց սպասելիքներով և տրամադրվածությամբ, մաղթել անվտանգ ծառայություն:
Նմանատիպ հոդվածներ
Տաթեւիկ Ռեւազյանը նոր աշխատանք կունենա․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ պաշտոնին հրաժեշտ տվեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը։ Նա մի ծավալուն գրա...
Հայաստանի իշխանություններին հորդորում ենք հարգել մարդու իրավունքները. ԱՄՆ դեսպանատուն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանություններին մենք հորդորում ենք հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազա...
Երբ կդադարեն անձրևները. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հանրապետության տարածքում`Հունիսի 13-ի կեսօրից հետո, 14-16-ը շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո, 17-18-ն առանձի...
Ծիծեռնակաբերդի խճուղին բաց է բոլոր տեսակի մեքենաների համար. Լևոն Սարդարյան
Ծիծեռնակաբերդի խճուղին բաց է բոլոր տեսակի մեքենաների համար: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության...