Ողբերգական դեպք՝ Երևանում. Երևանյան լճից ջրասուզակը դուրս է բերել կնոջ դի
Այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ խմբի պետ Արթուր Վարդանյանի գլխավորությամբ: Քիչ առաջ օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Կարեն Ավետիսյանի և ջրասուզակ Խաչատուր Մուրադյանի և մի քանի փրկարարների հետ Երևանյան լճից դուրս բերեցին կնոջ դին:
Փաստի առթիվ քննիչ Դ. Դավթյանի կողմից նութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննութուններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Արտաշատում 15-ամյա աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել. հայտնի է պատճառը
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ուշագրավ դեպք է եղել Արտաշատում: Ըստ բնակիչների՝ Արտաշատի Մարքսի փողոցում...
Երևանում տրոլեյբուսի էլեկտրահաղորդիչի ձողը պոկվել և վնասել է ետևից ընթացող Mercedes-ը. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար
Այսօր՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:Ժամը 19:40-ի սահմաններում, թիվ 15 երթուղին սպասարկող 017 համ...
Ոստիկանները Դավիթաշենի կամրջի տակ՝ բերանքսիվայր հայտնաբերել են երիտասարդ տղայի դի
Այսօր՝ հունիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժ...
Խոշոր ավտովթար՝ Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Audi-ն ու Opel-ը, կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի Հաղթանակ կամրջի...