ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում տեսախցիկներն արձանագրել են «Սոլո» բարի տնօրենի ողբերգական ավտովթարի պահը
Հրապարակվել է մայիսի 17-ին Երևանում «Սոլո» բարի տնօրենի ողբերգական ավտովթարի պահը, որն արձանագրվել է տեսախցիկների կողմից։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 17-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Հրայր Դավթյանը իր վարած BMW 750 մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կանգառի համար նախատեսված ցուցանակին, տապալել այն, ապա բախվել բազալտե եզրաքարերին իսկ հետո՝ ծառին։
Վթարի հետևանքով վարորդ Հ. Դավթյանը, ում ավտոմեքենայից դուրս էին բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, մահացել էր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կան ձերբակալվածներ․ ՔԿ-ն՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցածի մասին
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` 2022թ. հունիսի 3-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եռաբլուրում տղամարդը գողացել էր զոհված հերոսի քրոջ դրամապանակը
Մայիսի 31-ին, ժամը 17:25-ին, ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրից ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժին հեռա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2800 դոլարով ու 6000 ռուբլիով դիրքերի կոորդինատներ են փոխանցել. ԱԱԾ բացահայտումը
ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գո...