Մասնագետը խորհուրդ է տալիս՝ ի՞նչ անել, եթե օձին տեսնում եք հարձակման դիրք ընդունած
Եղանակի տաքացմանը զուգահեռ բարձրանում է նաև մարդկանց՝ անտառային բնակիչների հետ հանդիպելու վտանգը, այդ թվում՝ օձերի:
Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին արձանագրվել է օձի խայթոցի 111 դեպք, որից 10.8%-ը Երևան քաղաքում, իսկ 89.2%-ը՝ մարզերում: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Արմավիրի (25 %) և Արարատի (20 %) մարզերում։
Միաժամանակ, դեպքերի 86.5%-ն արձանագրվել է տղամարդկանց շրջանում, իսկ 13.5%-ը՝ կանանց շրջանում: Դեպքերի 91%-ը գրանցվել է մեծահասակների, իսկ 9%-ը՝ 0-18 տարեկան բնակչության շրջանում:
Օձի խայթոցից խուսափելու համար անհրաժեշտ է իմանալ մի քանի պարզ կանոն: Զով օրերին օձերը սիրում են պառկել քարերին և տաքանալ, իսկ շոգ եղանակին թաքնվում են քարերի տակ՝ ստվերում:
Եթե զբոսնում եք այնպիսի վայրերով, որտեղ օձերի առկայության հավանակությունը մեծ է, հագե՛ք երկարաճիտ կոշիկներ և ոչ սանդալներ կամ կտորից կոշիկներ: Վերցրե՛ք երկար փայտ թփերը հրելու համար, գրում է Aysor.am-ը։
Եթե տեսնում եք օձին հարձակման դիրք ընդունած, ապա կանգնե՛ք և դանդաղ հետ քաշվե՛ք:
Եթե, այնուամենայնիվ, օձը խայթել է, տուժածին անհրաժեշտ է ցույց տալ շտապ բուժօգնություն: Առաջին հերթին արձակե՛ք վերնաշապիկի կոճակները, օձիքը և գոտին, կապե՛ք կծած վերջույթը: Ձեռքի վնասվելու դեպքում այն պետք է անշարժացնել այնպես, որպեսզի քայլելիս չշարժվի: Եթե վնասվել է ոտքը, պետք է պատրաստել ինքնաշեն պատգարակ, որպեսզի ոտքը լինի բարձրացված: Խայթոցի շրջանը պետք է մշակել կալիումի պերմանգանատի լուծույթով, տուժածին որքան հնարավոր է շատ ջուր տալ, կարելի է ընդունել նաև որևէ հակահիստամինային միջոց, ապա պետք է տուժածին շտապ հասցնել մոտակա բժշկական հաստատություն, որտեղ նրան կներարկեն հակաօձային շիճուկ:
Առաջին բուժօգնության դեպքում հակացուցված է վերքից արյուն արտածծելը, խայթոցի տեղը այրելը, կամ կտրվածքներ անելը: Ալկոհոլային միջոցների օգտագործումը կտրականապես արգելվում է, քանի որ այն ուժեղացնում է օձի թույնի ներծծումը և դրա թունավոր ազդեցությունը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մանրամասներ՝ վթարի ենթարկված զինծառայողների մասին
Քիչ առաջ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ՊՆ Կամազը գլխիվայր շրջվել է և 11 զինվորական տեղափոխվել է հիվանդանոց։...
Թոշակառուները հավասարապես կկարողանա՞ն օգտվել հնարավորությունից․ առայժմ միայն 3 բանկ է միացել ծրագրին
Որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ-ում թոշակառուները բանկային քարտով առևտուր անելու դեպքում հաջորդ ամսվա կենսաթոշակի...
Մահացել է Ռաֆայել Քոթանջյանը
Մահացել է Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։ Այս մասին լուրը հաստատում են ԿԳՄՍ նախարարությունից։ Ռաֆայել Արտյոմի Քոթ...
Ռադիո Ավրորան 17 տարեկան է․ շնորհավոր ծնունդդ, սիրելի ռադիոկայան
Ուղիղ 17 տարի առաջ այս օրը՝ հունիսի 14-ին, եթեր հեռարձակվեց նոր ռադիոկայան՝ ռադիո «Ավրորա»-ն: Երբ հետ ենք նայում, միայն...