Քաղաքականություն

Զելենսկին հրաժարվել է Բելառուսի տարածքով ուկրաինական հացահատիկ փոխադրել Եվրոպա

Զելենսկին հրաժարվել է Բելառուսի տարածքով ուկրաինական հացահատիկ փոխադրել Եվրոպա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը պատրաստ չէ հացահատիկ փոխադրել Բելառուսի տարածքով այս ձևաչափով փոխադրումների իրագործելիության վերաբերյալ մեծ կասկածների պատճառով, հայտնում…

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը պատրաստ չէ հացահատիկ փոխադրել Բելառուսի տարածքով

այս ձևաչափով փոխադրումների իրագործելիության վերաբերյալ մեծ կասկածների պատճառով, հայտնում է РБК Ուկրաինան։
 

«Մեզ առաջարկեցին երկաթուղով անցնել Բելառուսով (ցորեն արտահանելու համար): Մենք նույնիսկ հասկանում ենք, թե ինչ մասշտաբի.

Բայց նաև հասկանում ենք, թե ինչու են մեզ դա առաջարկել։ Մենք դեռ պատրաստ չենք հետևել այս ձևաչափին և օգնել մեր «բարեկամ» հարևաններին»,- պարզաբանել է Ուկրաինայի նախագահը։
 

Ավելի վաղ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հեռախոսով քննարկել են Ուկրաինայից հացահատիկի արտահանման խնդիրը։
 

Զրույցի ընթացքում Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի տարածքով Գերմանիայի, Լեհաստանի, Բալթյան երկրների և Ռուսաստանի Դաշնության նավահանգիստներին հացահատիկ մատակարարելու Մինսկի պատրաստակամության մասին, բայց միայն այն պայմանով, որ այնտեղ հնարավոր լինի նաև բելառուսական ապրանքներ առաքել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250