Հարավային Կովկասում լարվածությունը պահպանվում է. Զաս
Չնայած հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առաջընթաց է նկատվում, այնուամենայնիվ Հարավային Կովկասում շարունակվում է պահպանվել լարվածությունը: Երևանում կայացած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Իրավիճակի կայունացման գործում շարունակում է կարևոր դեր խաղալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման հաջող ավարտը, անկասկած, կարող է մեծ ներդրում ունենալ ողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ընդգծել է Զասը։
Եվրասիական տարածաշրջանում ստեղծված բարդ պայմաններում՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության անդամ երկրների միասնականության անհրաժեշտություն է տեսնում, ինչպես նաև արտաքին հարաբերություններում գործունեության հետագա զարգացում, պաշտպանության ամրապնդում, ճգնաժամային արձագանքման ուժերի կատարելագործում և համալիր միջոցառումների անցկացում՝ ժամանակակից մարտահրավերները և վտանգները հաղթահարելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան չեն կիսում Զելենսկու՝ Ղրիմն Ուկրաինային փոխանցելու պահանջները
Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան չեն պաշտպանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ղրիմի նկատմամբ վերահսկողությունը Կիև...
Զելենսկին հրաժարվել է Բելառուսի տարածքով ուկրաինական հացահատիկ փոխադրել Եվրոպա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը պատրաստ չէ հացահատիկ փոխադրել Բելառուսի տարածքով այս ձևաչա...
Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման շուրջ. ԱՄՆ պետքարտուղարի օգնական
Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջ շարժվելու հնարավորություն ունեն։ Այս մասին...
Արարատ Միրզոյանը հեռանում է. ինչ է սպասվում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անդամ դառնալու հայտերի ընդունման ժամկետը սպառված է․ 48 առաջադրում կա, գործող վա...