Միրզոյանը պատմել է` ինչ աշխատանքներ են տարել գերիների վերադարձի ուղղությամբ
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցը նաև նախորդ տարի բարձրաձայնվել է միջազգային տարբեր հարթակներում, միջազգային տարբեր կազմակերպությունների, կառույցների կողմից արվել են հայտարարություններ գերիների վերադարձի կոչով: Տարված աշխատանքները ներկայացրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը:
«Շարունակվել են աշխատանքները Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակման, միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներին, պետությունների ղեկավարներին, խորհրդականներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին և փորձագետներին խնդրի ներկայացման ուղղությամբ՝ ՄԱԿ, ԵԽ, ԵԱՀԿ համապատասխան ընթացակարգերի կիրառմամբ: Գերիների վերադարձի հարցը բարձրաձայնվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում, արծարծվել համանախագահների հայտարարություններում, այդ թվում՝ համանախագահող երկրների անունից շրջանառված դեկտեմբերի 7-ի հայտարարության մեջ»,-ասաց Միրզոյանը:
Գերիների հարցի առնչությամբ միջազգային կազմակերպություններում փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Ստրասբուրգում, Վիեննայում, Բրյուսելում: ԱԳ նախարարը վստահեցնում է, որ ՀՀ մշտական ներկայացուցիչները խնդիրը մշտապես բարձրաձայնել են և բարձրաձայնում են բոլոր հանդիպումների, ժողովների, միջոցառումների ձևաչափերում: Արդյունքում խոշտանգումների հարցով ՄԱԿ հատուկ զեկուցող, բռնի անհետացման հարցերով ՄԱԿ աշխատանքային խմբի նախագահող և արտադատական արագացված մահապատիժների հարցերով հատուկ զեկուցողներ հանդես են եկել «Լեռնային Ղարաբաղ. բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն» խորագրով հայտարարությամբ:
Նախարարի խոսքով՝ ԵՄ շրջանակում հայ գերիների վերադարձի անհրաժեշտության խնդիրը բարձրացվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի, ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակի, Եվրոպական խորհրդարանի 100-ից ավելի պատգամավորների կողմից: ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի ընթացքում ռազմագերիների վերադարձի հարցը ներառվել է վեհաժողովի մոնիթորինգային գործընթացների վերաբերյալ բանաձևում՝ կոչ անելով անհապաղ իրականացնել ռազմագերիների և մարմինների փոխանակումը: ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեն հրապարակել է հայտարարություն, որտեղ, վկայակոչելով ՄԻԵԴ ձևակերպումները Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ, հորդորել է Ադրբեջանին նրանց վերադարձնել հայրենիք:
Միրզոյանը հիշեցրեց նաև, որ Human rights watch իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ և ԼՂ կատարած այցի արդյունքում հրապարակել է զեկույց, որում տեղ են գտել հստակ ձևակերպումներ հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ՝ դրանք որակելով որպես պատերազմական հանցագործություն: Հայ գերիների վերադարձի խնդրին է անդրադարձել նաև Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը: Մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանը 607 անդամների ձայնով ընդունել է հայ գերիների անհապաղ ազատ արձակման, վերադարձի կոչ անող բանաձև:
Նմանատիպ հոդվածներ
«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ». Ալեն Սիմոնյան
«Մտահոգություն է առաջացնում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատ...
ՌԴ-ից ասել են, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կարիքը կարող է զգացվել Ուկրաինայի տարածքում
«Մենք դժվար թե համաձայնենք, որ ՆԱՏՕ-ի ինչ-որ երկրներ խաղաղապահների անվան տակ փորձեն մտնել այնտեղ»,-այս մասին լրագրողների...
Քանի մարտիկ է Ազովստալում գերի ընկել. Զելենսկին պարզաբանել է
Ազովստալից ավելի քան 2,5 հազար ուկրաինացի մարտիկներ գտնվում են ռուսական գերության մեջ։ Նրանց ազատ արձակմամբ զբաղվում է Պ...
Զախարովայի հետ հարցազրույցից հետո հաղորդավարի ինքնազգացողությունը վատացել է
Իտալական La7 հեռուստաալիքի հեռուստածրագրի հաղորդավար Մասիմո Ջիլետտին իրեն վատ է զգացել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ...