Պեսկովը հանդես է եկել մի շարք հայտարարություններով

Վերջին ընտրություններում գործող նահանգապետերի բարձր արդյունքները վկայում են նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թիմի շուրջ հասարակության համախմբվածության մասին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


Վերջինս նաև հայտարարել է, որ Ռուսաստանը չի անտեսի իր ակտիվների բռնագրավումը և կարձագանքի դրան:


ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի այլ հայտարարությունները. 


«Մոսկվան պահպանում է Ուկրաինայի հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու պատրաստակամությունը, սակայն Կիևն արհեստականորեն խոչընդոտում է գործընթացը:


Եվրոպացիները խանգարում են Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորմանը՝ հաշվի չառնելով ճգնաժամի առաջնային պատճառները:


Կիևը ճկունություն և լուրջ քննարկումների պատրաստակամություն չի ցուցաբերում:


Կիևի կոչերը՝ առաջնորդների անհապաղ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, ուղղված են «հուզական էֆեկտ» ստեղծելուն»:


Քաղաքականություն