Հայաստանը երկրորդ միջպետական գանգատն է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի

Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում միջպետական երկրորդ գանգատն է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի: Հանրայինի եթերում այս մասին ասել է Միջազգային իրավական ատյաններում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

 

«Միջպետական մի գանգատ էլ մեր պետության անունից նույն հարևանի դեմ կա նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում՝ Հաագայում»,- ասել է նա:

 

«Ադրբեջանն այնքան էլ աչքի չի ընկնում միջազգային ատյանների կայացրած վճիռների կատարումով»,-իր հերթին նշել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։ 

 

Բացի միջպետականից նաև Հայաստանի քաղաքացիներն են բազմաթիվ անհատական գանգատներ ներկայացրել ՄԻԵԴ, դրանցից շատերի վճիռներով արձանագրվել է՝ Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքներն ու նորմերը: Այսպիսի վճիռները, բացի կոնկրետ անձանց համար կարևոր լինելուց, նաև խիստ անհրաժեշտ են պետությանը՝ ապացուցելու, որ հայերի նկատմամբ էթնիկ ատելությունն Ադրբեջանում խրախուսվում է պետական մակարդակով: Իսկ դա նշանակում է, որ անկախ «մարդասիրական» հայտարություններից Բաքուն չի ապահովի հայերի կյանքի իրավունքն ու անվտանգությունը, երբ խոսում է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու իր երազանքի մասին:
 

Քաղաքականություն