Հայտնի է` երբ Լավրովը կայցելի Հայաստան
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան կայցելի։
«Հունիսի 10-ին Ռուսաստանի արտգործնախարարը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին», – այսօրվա ճեպազրույցում ասել է Զախարովան:
Նա հիշեցրել է, որ այս տարի ՀԱՊԿ–ը նախագահում է Հայաստանը։ Նիստի մասնակիցներն ամփոփելու են ՀԱՊԿ շրջանակում բազմակողմ համագործակցության արդյունքները և անդրադառնալու են հետագա փոխգործակցության հեռանկարին։ Քննարկելու են, թե ինչպես է միջազգային, տարածաշրջանային իրադրությունն ազդում կազմակերպության անդամ պետությունների վրա, խոսելու են ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմի կատարելագործման մասին։
Վերջինիս խոսքով ՝ ստորագրվելու է արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցությունների ծրագիրը: Նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:
Նմանատիպ հոդվածներ
«Ղարաբաղում բնակվող հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են և կարող են օգտվել ադրբեջանական գազից». Սոլթանով
Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը, ելույթ ունենալով Բաքվի էներգետիկայի շաբաթվա շրջանակներում կայացած հա...
«Ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ ու ռիսկեր». Պուտինը` աշխարհում տիրող իրավիճակի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի 30-ամյակի կապակցությամբ ապարատի աշխատակից...
Ոստիկանությունը կոչով դիմել է հավաքների կազմակերպիչներին և մասնակիցներին
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ոստիկանությունը հավաքների և այլ զանգվածային միջոցառումն...
Հաստատվել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը. ինչ է այն ներառում
ԵՄ-ն վերջնականապես հաստատել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, այդ թվում ՝ նավթի էմբարգոն: Տեղեկատվություն...