«Ղարաբաղում բնակվող հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են և կարող են օգտվել ադրբեջանական գազից». Սոլթանով
Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը, ելույթ ունենալով Բաքվի էներգետիկայի շաբաթվա շրջանակներում կայացած համաժողովում, հայտարարել է, թե իբր Ադրբեջանը կարող է էներգիայով ապահովել Արցախում ապրող հայերին:
Նա նշել է, որ եթե նման որոշում կայացվի, Ադրբեջանը կարող է դա անել մի քանի ժամվա ընթացքում։
«Ղարաբաղում բնակվող հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են և կարող են օգտվել ադրբեջանական գազից, ինչը նրանց կարժենա ավելի քիչ, քան հիմա: Գլխավոր նպատակը Ղարաբաղը և օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքները կանաչ գոտի դարձնելն է։ Սա նաև նշանակում է, որ այստեղ արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան ստացվելու է էներգիայի այլընտրանքային աղբյուրներից։ Այդ տարածքներում նախատեսվում է գազ կիրառել»,- ասել է Սոլթանովը։
Նմանատիպ հոդվածներ
«Ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ ու ռիսկեր». Պուտինը` աշխարհում տիրող իրավիճակի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի 30-ամյակի կապակցությամբ ապարատի աշխատակից...
Ոստիկանությունը կոչով դիմել է հավաքների կազմակերպիչներին և մասնակիցներին
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ոստիկանությունը հավաքների և այլ զանգվածային միջոցառումն...
Հայտնի է` երբ Լավրովը կայցելի Հայաստան
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի...
Հաստատվել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը. ինչ է այն ներառում
ԵՄ-ն վերջնականապես հաստատել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, այդ թվում ՝ նավթի էմբարգոն: Տեղեկատվություն...