«Գյումրիի տարեցների» գործով մեղադրյալները կալանավորված կմնան
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց «Գյումրիի տարեցների» գործով մեղադրյալներ Տարոն Մանուկյանի, Արսեն Մարտոյանի, Գոռ Մաթևոսյանի, Գոռ Սարգսյանի, Գևորգ Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ընդդիմադիր գործիչների նախաձեռնությամբ Գյումրիում հանրահավաք է եղել։ Նույն օրը Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում միջադեպ-վիճաբանություն է տեղի ունեցել։
Մասնավորապես, կանգառում կանգնած տարեց տղամարդիկ՝ 74, 56, 72 և 84 տարեկան, հայհոյանքներ են հնչեցրել դաշնակցական երիտասարդների հասցեին, ձվեր նետել վերջիններիս ուղղությամբ, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տարեց տղամարդիկ տուժող են ճանաչվել։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը. «ՀԺ»
ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փոքր տղային՝ Հայկ Սարգսյանին: Այս մասին գրում...
Որ տարածքներն են «հանձնվելու»` ըստ «Հայաստան» դաշինքի քարտեզի
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում նշվում է. «Անտարբերության արդյունքում սա ենք ստանալու։ Ոտք...
17-ամյա իջևանցի աղջիկը ինքնասպան է եղել․ մանրամասներ. MediaHub
17-ամյա իջևանցի աղջիկը ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով։ Հարազատները նշել են, որ աղջիկը, ըստ իրենց կասկածների, նման քա...
Անձրև և կարկուտ Երևանում. ինչ եղանակ է սպասվում
Հանրապետության տարածքում` Հունիսի 2-7-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին...