Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ հրդեհ է բռնկվել ՊՆ-ին պատկանող բեռնատարում
Այսօր, հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Ագարակ քաղաքում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 56/1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները մարել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված բեռնատարում առաջացած հրդեհը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։
Նմանատիպ հոդվածներ
Մահվան ելքով վրաերթ Բրյուսովի համալսարանի դիմաց. վարորդը սթափ չի եղել
Այսօր՝ հունիսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Սամվե...
40-ամյա վարորդը «06»-ով հայտնվել է ճամփեզրով անցնող ջրահեռացման առվի մեջ
Այսօր՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 40-ամյա Ար...
«Վերջին զանգ»-ի մասնակիցները Mitsubishi-ով բախվել են բետոնե սյանը, հայտնվել սեփական տան՝ դրսում տեղադրված փայտե զուգարանում
Երեկ՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Mitsubishi Montero Sport...
Ավտովթարի հետևանքով մահացել է «Նոա» ֆուտբոլի ակադեմիայի 15-ամյա սանը
«Նոա» ֆուտբոլի ակումբը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ավտովթարի հետևանքով մահացել է ակադեմիայի 15-ամյա սան Կարեն Խաչ...