
Սիրիան ռազմական գործողությունների կարիք չունի. ՄԱԿ

Սիրիային անհրաժեշտ է քաղաքական կարգավորում եւ մարդասիրական օգնություն, այլ ոչ թե ռազմական գործողություններ իր սահմանների մոտ:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պաշտպանում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Սիրիան ռազմական գործողությունների կարիք չունի»,-ասել է նա։