ԵԱՏՄ-ում մինչև տարեվերջ կհամաձայնեցնեն գազի միասնական շուկայի համաձայնագրի նախագիծը․ Մյասնիկովչ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) նախագահ Միխայիլ Մյասնիկովչը հույս ունի, որ Եվրասիական տնտեսական միության մասնակիցներին կհաջողվի մինչեւ այս տարվա վերջը համաձայնեցնել գազի միասնական շուկայի մասին համաձայնագրի նախագիծը:
«Փաստորեն մնացել Է առայժմ երեք վիճելի հարց գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ: Եվ ես կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ մենք համաձայնագրի այդ նախագծի վերաբերյալ նույնպես փոխընդունելի որոշում կգտնենք»,- ասել Է ԵԱՏՀ-ի ղեկավարը, որի խոսքը մեջբերում Է ԲելՏԱ գործակալություն:
Վեճերի թվում Մյասնիկովիչը նշել Է գազի մղման տարֆների ձեւավորման հարցախումբը, երրորդ երկրներից գազի ներմուծմանը վերաբերող հարցերը: Բացի դրանից, լուծվում Է երկարաժամետ պայմանագրերի հետ ինչպես վարվելու հարցը, որոնք արդեն կնքվել են ԵԱՏՄ-ի երկրների միջեւ:
«Իսկ ընդհանրապես մենք այս բոլոր հարցերը քննարկում ենք բնական մենատիրությունների գործունեության տեսանկյունով»,- ասել Է ԵԱՏՀ-ի ղեկավարը: Մյասնիկովչը հավելել Է, որ ԷլեկտրաԷներգիայի միասնական շուկայի շուրջ «փաստորեն ամեն ինչ կարգավորված Է»:
«Այժմ ընթանում Է փաստաթղթերի մշակումը, եւ դրանք բարձր աստիճանի պատրաստության վիճակում են նավթի եւ նավթամթերքների շուկայի վերաբերյալ»,- նշել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը: ԵԱՏՄ-ում Էներգապաշաների ընդհանուր շուկաները պետք Է սկսեն գործել 2025 թվականի հունվարի 1-ից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը արեց խոստացված կարևոր բացահայտումնը
ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ՔՊ կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, անդրադառնալով նախորդ հարցուպատասխանի ընթացքու...
ԿԱՐԵւՈՐ․ ՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերը հանդիպել են միջպետական սահմանին
Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադ...
Երևանն արձագանքել է Ալիևի՝ ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու մասին հայտարարությանը
Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: «Արմենպրես»-ի հարցին ի պ...
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն․ պաշտոնական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կ...