«Դեռ փախած եք»․ Տարոն Չախոյանը պատասխանել է Սաղաթելյանին
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը անդրադարձել է Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը։ Նա գրել է․
«Իշխան Սաղաթելյանի մոտ հիշողության ակնհայտ խանգարումներ են նկատվում։
Ֆրանսիայի հրապարակից քիչ առաջ հայտարարել է՝
«Տղա են, թող գան․․․ եկող շաբաթ իշխանությանը հրավիրում ենք խորհրդարան՝ արտահերթ նիստի»։
Համացանցում՝ ոստիկանությունից փախչող վազքի չեմպիոնի մեմ դարձած Իշխան Սաղաթելյանը հավանաբար մոռացել է մայիսի 4-ի ԱԺ նիստը, երբ իր խմբակցությունն ու ընդդիմադիր գործընկերները փախան նիստերի դահլիճից։
Իշխանությունն այսօր էլ կգնա խորհրդարան, իսկ դուք մայիսի 4-ից դեռ փախած եք»,- գրել է Չախոյանը։
Հիշեցնենք, որ այսօր Սաղաթելյանը, անդրադառնալով հարցին՝ ընդդիմությունը խորհրդարան չի գնում կամ չի մասնակցում կառավարության հետ հարցուպատասխանին, ասել է․
«Մենք խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով և հաջորդ շաբաթ պահանջելու ենք արտահերթ նիստ։ Երեկոյան մանրամասն կխոսեմ այդ մասին։ Այժմ հայտարարում եմ` տղա են, թող գան։ Իշխանությանը հրավիրում եմ խորհրդարան, բայց մեր օրակարգով, ոչ թե իրենց կեղծ ու շինծու օրակարգով»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը արեց խոստացված կարևոր բացահայտումնը
ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ՔՊ կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, անդրադառնալով նախորդ հարցուպատասխանի ընթացքու...
ԿԱՐԵւՈՐ․ ՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերը հանդիպել են միջպետական սահմանին
Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադ...
Երևանն արձագանքել է Ալիևի՝ ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու մասին հայտարարությանը
Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: «Արմենպրես»-ի հարցին ի պ...
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն․ պաշտոնական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կ...