ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 29–ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 26 փաթեթ մարիխուանա. նա կալանավորվել է
Երևանի Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները բացահայտել են խոշոր չափի թմրանյութի իրացման և օգտագործման դեպք, հայտնում է ոստիկանությունը։
Նշվում է, որ տեղեկություններ են ստացել այն մասին, որ Կարապետ Ուլնեցու փողոցի 29-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում, օգտագործում և իրացնում:
Երիտասարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 26 փաթեթ մարիխուանայի նմանվող զանգված։
Ըստ երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք էր բերել «տելեգրամի» միջոցով՝ տարբեր վայրերում տեղադրելու և դրա դիմաց փող ստանալու նպատակով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 29-ամյա տղամարդը կալանավորվել է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատկերված անձինք որոնվում են քրեական գործի շրջանակներում
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են գողության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում :Նրանց ինքնո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեռնատարը Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանին բախվել է անցակետին և հերթում սպասող մեքենաներին․ կան զոհեր
Էքսկավատոր տեղափոխող մեծ բեռնատարի վարորդը՝ կորցնելով կառավարումը, Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանին բախվել է «Չեչմե» անց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոռուպցիոն բնույթի չարաշահումներ են բացահայտվել իրավապահ համակարգում. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրազիլիայում հորդառատ անձրեւների եւ սողանքների հետևանքով կան զոհեր
Բրազիլիայում հորդառատ անձրեւների եւ սողանքների հետեւանքով առնվազն 35 մարդ Է զոհվել: Զոհերի եւ տուժածների մեծ մասը հիմնակ...