ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեռնատարը Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանին բախվել է անցակետին և հերթում սպասող մեքենաներին․ կան զոհեր
Էքսկավատոր տեղափոխող մեծ բեռնատարի վարորդը՝ կորցնելով կառավարումը, Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանին բախվել է «Չեչմե» անցակետին և հերթում սպասող մեքենաներին։ Բեռնատարը վրաերթի է ենթարկել նաև անցակետի մոտ կանգնած մարդկանց, գրում է Sputnik Ղրղզստանը։
Թեթև մարդատար մի քանի մեքենաներ պարզապես ճզմվել են։
Բատկենի մարզի առողջապահության հարցերի համակարգող Արզիբեկ Բորուբեկովի տվյալներով` վթարի վայրում 5 մարդ է մահացել, ևս 2-ը մահացել են հիվանդանոցի ճանապարհին։ Սահմանապահների մեջ տուժածներ չկան։
Դեպքի հանգամանքները պարզելու համար հետաքննություն է սկսվել, դեպքի վայրում արտակարգ ծառայությունների աշխատակիցներ են աշխատում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոռուպցիոն բնույթի չարաշահումներ են բացահայտվել իրավապահ համակարգում. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 29–ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 26 փաթեթ մարիխուանա. նա կալանավորվել է
Երևանի Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները բացահայտել են խոշոր չափի թմրանյութի իրացման և օգտագործման դեպք, հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լոռիում խորտկանոցի սեփականատերը կանանց 1000 և 5000 դրամ է տվել՝ սեռական հարաբերություններ ունենալու համար
Ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ։Իրացն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ ազգը պետք է կոտորվի»․ քաղաքացին՝ ակցիայի մասնակիցներին
«Դիմադրություն» շարժման ակցիաներից մեկի ժամանակ լարված իրավիճակ է ստեղծվել ակցիայի մասնակցիների և քաղաքացիներից մեկի միջ...