Պատահարներ
Ողբերգական դեպք Լոռու մարզում. մի քանի օր որպես անհայտ կորած, որոնվող տղամարդու դին դուրս են բերել գետից
Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղում՝ «Դավոյի օբյեկտի» մոտ, Փամբակ գետում դի է նկատվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նմանատիպ ահազանգ ստացվել է նաև Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժին և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային ծառայության գումարտակ: Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները և Լոռու մարզի պարեկային ծառայության գնդի պարեկները պարզել են, որ գետից դուրս բերվածը Լոռու մարզի բնակիչ, 49-ամյա Արտյոմ Ս.-ն էր, ում մի քանի օր է, որպես անհայտ կորած ոստիկաններն ու նրա հարազատները որոնում էին:
Նմանատիպ հոդվածներ
Լուսանկարներ․ Ուղևորներին թվացել է, թե վարորդը մարդ է սպասում, սակայն րոպեների ընթացքում վարորդը կողքի է ընկել․ մանրամասներ
Արտառոց դեպք Երևանում. Թուրքիայի քաղաքացիները դիմել են ոստիկանություն, որ իրենց թալանել են «Շաուրմա Քլաբում»
39-ամյա ուսուցիչը դպրոցում աշակերտուհիների նկատմամբ փորձել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններ
Հայտնաբերվել են նոթատետրեր՝ 2021-ի ընտրություններին «փող բաժանելու» նշումներով
Ավելին Պատահարներ բաժնից
Խոշոր հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0