ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դժվա՞ր ա. պարզ հարց եմ տալիս. Փաշինյանը բարկացավ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2022 թվականի առաջին չորս ամսիներին պետական բյուջեի եկամուտների պլանը գերակատարել են 30 միլիարդ դրամով:
Նա ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ տուրքով ինչքա՞ն են ավելի հավաքել, Բադասյանն էլ ասաց, թե ապրիլի 21-ի դրությամբ 19,6 միլիարդ է կազմել տուրքի հավաքագրումը:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ այլ թիվ նշեց՝ երեկվա դրությամբ 24 միլիարդ է եղել, 24,6 էլ եղել է անցած տարի:
«48,6 միլիարդ դրամ ունենք հիմա», - ասաց Խաչատրյանը:
Նիկոլ Փաշինյանին զայրացրեց, որ տարբեր թվեր են հնչում:
«Թիվը ասեք, դժվա՞ր է պարզել, 10 րոպե է պարզում ենք, թե ինչքան ա, պարզ հարց եմ տալիս, ասում եմ՝ առաջին օրից մինչև հիմա ինչքա՞ն գումար ենք հավաքել, չորս տարբեր թիվ եք ասում», - նշեց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՈՒԹ․ Ոստիկանը ցույցի ժամանակ «ձեռք է գցում» երիտասարդ կնոջը
Ինչպես արդեն հայտնել էինք արդեն մի քանի օր է զանգվածային բողոքի ակցիաներ են Երևանի տարբեր փողոցերում։ Ցուցարարները պարբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր Քայլոյին էին ծաղրում, հիմա քաղաքում անտուն շների գինն է բարձրացել․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել հարցին՝ թե ինչ կար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոնց միշտ փախել եք, այդպես էլ փախչելու եք․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Հրապարակում հավաքված ժողովրդի կողմից գործուղվել ենք ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի հանրային պահանջը, այդ նպատակով ենք այս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թող ստիպեն Փաշինյանին, Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ․ Տեր-Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել Արցախի հարցի ու Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին։ Հոդված...