ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր Քայլոյին էին ծաղրում, հիմա քաղաքում անտուն շների գինն է բարձրացել․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել հարցին՝ թե ինչ կարծիք ունի ընդդիմության գործողությունների մասին:
Նիկոլ Փաշինյանն իր պատասխանում, մասնավորապես, ասել է.
«Ընդդիմության մեր հարգելի գործընկերները մեզ ծաղրում էին քայլելու համար, իրենք պտույտներից հետո որոշեցին քայլել: Մեզ ծաղրում էին ուսապարկ կրելու համար. քաղաքի խանութներում, ցավոք, ուսապարկ մնացել է, քանի որ ընդդիմության շարքերը այդքան հոծ չեն, որպեսզի սպառեն քաղաքի բոլոր ուսապարկերը: Պարզապես գներն են բարձրացել, քանի որ գիտեն նորահայտ կլիենտուրան փողի խնդիր չունի: Մեր Քայլոյին էին ծաղրում, հիմա քաղաքում անտուն շների գինն է բարձրացել:
Մեզ ասում էին, որ հեղաշրջման ենք եկել, հիմա մեզ կրկնում են, եւ, կամ պետք է ասեն, որ ուզում են հեղաշրջում անեն, կամ էլ պիտի խոստովանեն, որ մենք հեղաշրջում չենք արել, ժողովրդավարական պրոցեսով ենք եկել իշխանության:
Նրանց թվում է, որ ամեն ինչ եթե կրկնեն, նույն ձեւով անեն՝ կստացվի: Սրա հետ կապված ուզում եմ մի պատմություն պատմել՝ ժամանակին Ֆրունզիկ Մկրտչյանը դիմում է Վահրամ Փափազյանին, ասում է՝ վարպետ, ուզում եմ իմ դերասանական կարիերայի նոր փուլ անցնել եւ ստանձնել Օթելլոյի դերը: Վահրամ Փափազյանը նայում է Ֆրունզիկ Մկրտչյանին եւ ասում է. «տղաս՝ ամեն սեւ բան Օթելլո չէ»: Թերեւս, սրանով կարելի է ամբողջացնել հարցի պատասխանը»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՈՒԹ․ Ոստիկանը ցույցի ժամանակ «ձեռք է գցում» երիտասարդ կնոջը
Ինչպես արդեն հայտնել էինք արդեն մի քանի օր է զանգվածային բողոքի ակցիաներ են Երևանի տարբեր փողոցերում։ Ցուցարարները պարբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Նիկոլ Փաշինյանի դիմակով տղամարդը փախչում կարմիր բերետներից
Ինչպես արդեն հայտնել էինք, «Ազատագրական շարժման» մասնակիցներն ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում։ Նրանցից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դժվա՞ր ա. պարզ հարց եմ տալիս. Փաշինյանը բարկացավ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2022 թվականի առաջին չորս ամսիներին պետական բյուջեի եկամո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոնց միշտ փախել եք, այդպես էլ փախչելու եք․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Հրապարակում հավաքված ժողովրդի կողմից գործուղվել ենք ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի հանրային պահանջը, այդ նպատակով ենք այս...