Պուտինը և Եվրոպական խորհրդի ղեկավարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը, վերահաստատել են Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման հիմնարար կարևորությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Շոշափվել է նաև Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման թեման, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի և Շառլ Միշելի վերջին շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրերը վերահաստատվել են 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Պուտինը նաև հայտարարել է տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման նախագծերի իրականացման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի մշակման բանակցությունների մեկնարկի մասին։






























