Գրոհայինները Z նշանով մեքենաներով թալանել են Նիկոլաևի մարզի բնակչությանը․ ՌԴ ՊՆ
Կիևի ռեժիմը սադրանք է իրականացրել Նիկոլաևի մարզում, որտեղ գրոհայինները Z նշանով մեքենաներով թալանել են տեղի բնակչությանը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
Նրա խոսքով` ուկրաինական ԶՈւ հրամանատարության ցուցումով կատարվել են բեմադրական նկարահանումներ, որոնցում ներկայացվել է, թե իբր ՌԴ զինծառայողները կողոպտում են խաղաղ քաղաքացիներին։
«Տարածքային պաշտպանության 123-րդ գումարտակի 191-րդ բրիգադի զինյալները ռուսական համազգեստով և ավտոմեքենաներով, որոնց վրա Z նշան է եղել, ցուցադրաբար թալանել են մասնավոր տները և իրենց վայրագությունները նկարահանել բջջային հեռախոսներով»,- ասել Է գեներալը:
Կենտրոնի ղեկավարն ընդգծել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը նախապես զգուշացնում է այսպես կոչված քաղաքակիրթ Արևմուտքին, որ Կիևի իշխանությունների կողմից «ռուսների վայրագությունների մասին» այս հերթական ֆեյքը ծրագրվում է առաջիկայում տարածել արևմտյան «օբյեկտիվ» և «անկախ» ԶԼՄ-ների միջոցով՝ Կիևում գտնվող համակարգողների լիակատար հավանությամբ։
Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմի նման սադրանքները ևս մեկ անգամ ցույց են տալիս Ուկրաինայի լիակատար անտարբերությունը խաղաղ քաղաքացիների ճակատագրերի նկատմամբ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 57-րդ օրը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ–ում թանկ ու անորակ վրաններ են գնվել, մեղադրանք է առաջադրվել 5 անձի
2021թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 375-րդ հոդվածի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացառիկ կադրեր՝ երեկ տեղի ունեցած ողբերգական վրաերթի դեպքից
Վրաերթի ենթարկված կինը ետ է վազել։ Բացառիկ կադրեր ՃՈ֊ի կողմից վրաերթի ենթարկելու դեպքի վայրից: Հիշեցնենք՝ ավե...
Ողբերգական դեպք Երևանում․ 18-ամյա տղայի դի է հայտնաբերվել
Այսօր, ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազ...
Երևանում զիփլայնից վայր ընկած քաղաքացին տնօրենն էր․ նոր մանրամասներ
Ֆեյսբուքյան օգտատեր Տաթևիկ Աբրահամյանը տեղեկացնում է․ «Գործընկերներ ջան, մեկը մյուսի հետևից կայքերը տեղադրեցին «Երազ» այ...